Կահիրեում ավտովթարի հետևանքով զոհվել է 15 զինվոր. 40-ը վիրավոր են
Կահիրեի արվարձաններից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 15 զինվոր, ևս 40-ը վիրավոր են. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ զինծառայողների տեղափոխող ավտոբուսը բախվել է տրակտորին և շրջվել։ Ավտոբուսի վարորդը ևս վիրավորվել է։
Պարբերականի տվյալներով՝ զինծառայողների մեծ մասը նորակոչիկներ են, որոնք իրենց առաջին արձակուրդին էին մեկնում։










