Հրդեհ՝ FEMEN-ի փարիզյան գրասենյակում

14:42 • 21.07.13

FEMEN-ի փարիզյան գրասենյակում այսօր առավոտյան՝ տեղական ժամանակով 5։30-ին, հրդեհ է բռնկվել։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հրդեհը բռնկվել է շինության երրորդ հարկում։ Այդ պահին գրասենյակում եղել են երկու ակտիվիստներ: Հենց նրանք էլ ժամանակին արթնացել են և հրշեջ ծառայություն զանգահարել։


Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ։ Ֆրանսիացի փրկարարներն այժմ պարզում են տեղի ունեցածի հանգամանքները։


FEMEN-ի փարիզյան գրասենյակը, որտեղ նաև ֆեմենիստներին նախապատրաստելու կենտրոն է գործում, բացվել է 2012թ.-ի սեպտեմբերին։


Դրանից առաջ Ֆրանսիա տեղափոխվել էր ակտիվիստուհի Իննա Շևչենկոն։ Հուլիսին նա ֆրանսիական իշխանություններից քաղաքական ապաստան էր ստացել։