Վայոց ձորում վթարի հետևանքով կտրվել է 16-ամյա աղջկա ոտքը
Վայոց ձորի մարզում այսօր տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 16–ամյա աղջկա ոտքը կտրվել է, այս մասին տեղեկացնում է Shamshyan.com կայքը։
Ժամը 10:00-ի սահմաններում Վայքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 հոգի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 08:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ, 41-ամյա Ա. Ա. Զառիթափ-Վայք ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և 5 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայի ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ 16-ամյա Լ.Ա., 19-ամյա Հ. Ա. և մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:
Վթարի հետևանքով երկաթե արգելապատնեշը մտել է ավտոմեքենայի մեջ և կտրել 16-ամյա Լ.Ա. ոտքը:
Քանի որ ավտոմեքենան գազաբալոնով է եղել և մեքենայից կար գազի արտահոսք, փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
Վարորդն ու անդամահատված Լ. Ա. հայր և աղջիկ են։










