Երևանում ԿԳՆ 42-ամյա աշխատակցին իր բնակարանում գտել են կախված
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 141 շենքի N բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել են 1971թ. ծնված Ս. Պողոսյանի դին:
Ըստ Shamshyan.com կայքի՝ հարևանները հայտնել են, որ մահացածը աշխատում էր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում, սակայն թե ինչ պաշտոնի է, չգիտեն:










