Իրաքում մի շարք պայթյունների հետևանքով 22 մարդ է զոհվել

09:49 • 21.07.13

Իրաքի մայրաքաղաքում շաբաթ երեկոյան տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 70-ը՝ վիրավորվել են, հայտնում է РИА Новости-ն՝ France Presse գործակալությանը հղումով:



Ոստիկանության տվյալներով՝ երկու պայթյուն է տեղի ունեցել Բաղդադի կենտրոնում և հյուսիսային շրջանում: Հաղորդվում է, որ հանցագործները ռումբեր են տեղադրել առևտրի կենտրոնի մոտակայքում: