Լա Մանշում ամերիկյան ինքնաթիռ է վթարվել

23:08 • 21.07.13

Լա Մանշ նեղուցում այսօր տեղի ունեցած ամերիկյան ինքնաթիռի վթարից հետո որոնողափրկարարական գործողություններ են սկսվել, որին մասնակցում են բրիտանական և ֆրանսիական արտակարգ իրավիճակների ծառայությունները, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Sky News հեռուստաալիքին հղումով:


Ինքնաթիռը, որում մեկ մարդ է եղել, վթարվել է Դանգենես հրվանդանից 24 կմ հեռավորության վրա: Անմիջապես դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ տագնապ է բարձրացվել, երբ Լոնդոնից Լե Տուկե թռչող ինքնաթիռը նշանակված ժամին տեղ չի հասել: