Մոսկվայում վթարային վայրէջք է կատարել պակիստանյան ինքնաթիռը
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Պակիստանի ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ խափանվել է ինքնաթիռի երկու շարժիչներից մեկը։ Վայրէջքը տեղի է ունեցել մեկ շարժիչով՝ ժամը 14։14-ին։
785 չվերթը բարեհաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան։ Համաձայն առկա տեղեկությունների՝ ինքանթիռն իրականացնելիս է եղել Իսլամաբադ-Լոնդոն չվերթը։










