Լվովի քաղաքապետի վրա մեկ օրում երկու հարձակում են իրականացրել

16:34 • 21.07.13

Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին մեկ օրվա ընթացքում երկու անգամ հարձակման է ենթարկվել. տեղեկացնում է Lenta.ru-ն։



Երեկ՝ ժամը 18։00-ի սահմաններում, նա դեմքին հարված է ստացել։ «Շնորհիվ հաջող ռեակցիայի, քաղաքապետին հաջողվել է վնասից խուսափել»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։



Հետո՝ 22։30-ին, երբ քաղաքապետը դուրս է եկել քաղաքապետարանի շենքից, անհայտ անձը թիկունքից հարձակվել է նրա վրա։ Այս անգամ հարձակվողը ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։



Դեռևս հայտնի չէ, թե այս միջադեպերն արդյոք կապ ունեն իրար հետ։ Սկսվել է հետաքննություն։ Լվովի քաղաքապետն անձական թիկնազոր չունի։