Աշտարակում 42-ամյա տղամարդը գնացել է այգին ջրելու և չի վերադարձել

10:34 • 21.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 00.24-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 14 տան բնակիչ՝ 1971 թ. ծնված Արմեն Սարգսյանը հուլիսի 20-ին, ժամը 22.30-ի սահմաններում դուրս է եկել տանից այգին ջրելու նպատակով և այլևս չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Ժամը 03.18-ին հրշեջ-փրկարարները մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցրել են: