Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Իսլանդիայում

17:41 • 21.07.13

Իսլանդիայի Կեֆլավին միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռ։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր չկան. տեղեկացնում rbc.ru-ն։

 

Ինքնաթիռը շասսիի խնդիր է ունեցել. վայրէջքի ընթացքում այն չի բացվել և վայրէջքի ժամանակ վնասվել է շարժիչը։ Վայրէջքի պահին ինքնաթիռում 5 մարդ է եղել. նրանցից մեկը հոսպիտալացվել է՝ աննշան վնասվածքներով։

 

Sukhoi Superjet 100-ը Իսլանդիա է մեկնել փորձնական թռիչքի համար։ Դեպքի պատճառները դեռևս հայտնի չեն։

 

«Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը։