Սիրիայում վիրավորվել է Russia Today-ի լրագրողը

22:57 • 21.07.13

Սիրիայում վիրավորվել է Russia Today-ի արտահաստիքային լրագրողը: Ընդդիմության կողմից արձակված ականանետի արկի բեկորները վիրավորել են Իբրահիմ Ւսսուին, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Նկարահանող խումբը գտնվում էր Դամասկոսի արվարձանում և տեսանյութ էր նկարում սիրիական բանակի գործողությունների մասին:


Արկը դիպել է շենքին, որի մոտ գտնվում էին սիրիական բանակի զինծառայողները և RT-ի նկարահանող խումբը: Արկի բեկորը դիպել է լրագրողի պարանոցին, սակայն հայտնի է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է, որ նաև մի քանի զինվորներ են վիրավորվել: