18-ամյա տիբեթցի հոգևորականն ինքնահրկիզվել է՝ ի նշան չինական կառավարության դեմ բողոքի

19:10 • 21.07.13

Տիբեթցի հոգևորականն ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի Տիբեթում չինական կառավարության դիեմ, հայտնում է BBC-ն:


18-ամյա Կունչոկ Սոնամը ինքնահրկիզման է դիմել Չինաստանի Սիչուան նահանգում գտնվող վանական համալիրում առավոտյան աղոթքից հետո:


Վերջին 4 տարիների ընթացքում ավելի քան 100 տիբեթցիներ նման քայլի դիմելով իրենց բողոքն են հայտնում: Բազմաթիվ տիբեթցիներ վրդովված են իրենց հայրենիքում Չինաստանի ռեժիմի կառավարությունից՝ այն դաժան համարելով, նշում է աղբյուրը: