Եմենում առևանգել են Իրանի դեսպանատան աշխատակցին

20:39 • 21.07.13

Եմենի մայրաքաղաք Սանայում զինված անձինք առևանգել են Իրանի դեսպանատան աշխատակցին, հայտնում է Газета.Ru-ն՝ ABC News-ին հղումով:


Դիվանագիտական գործչին առևանգել են Իրանի դեսպանատան մոտակայքում ՝ հեռանալով անհայտ ուղղությամբ, տեղեկացնում է աղբյուրը:


Առևանգված տղամարդու անունն ու պաշտոնը չի հրապարակվում: Հաղորդվում է, որ Եմենի իշխանությունները տեղեկություն չունեն հանցագործների մասին: Սակայն երկրի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր ալ Հադին, մեկնաբանելով կատարվածը, նշել է, որ առևանգման մեջ կարող են մասնակցություն ունենալ «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները: