«Արդշինինվեստբանկը» կնվիրաբերի 100 միլիոն դրամ «Լույս» հիմնադրամին

15:44 • 22.07.13

 

«Արդշինինվեստբանկն» արդեն չորրորդ տարին անընդմեջ կատարում է նվիրատվություն` ի նպաստ «Լույս» հիմնադրամի, որի գլխավոր նպատակներից է աջակցել աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններ ընդունված հայ ուսանողներին: Հերթական 100 միլիոն դրամն «Արդշինինվեստբանկը» կտրամադրի հիմնադրամին կրթաթոշակային ծրագրի խթանման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ընկերության մամուլի ծառայությունից։

 

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և «Արդշինինվեստբանկի» Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում  բարձր գնահատեցին բարձրակարգ մասնագետների պատրաստմանն ուղղված «Լույս» հիմնադրամի ջանքերը:

 

Քննարկումների ընթացքում «Արդշինինվեստբանկի» ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց շարունակել և խորացնել «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությունը՝ աջակցելով հիմնադրամի շրջանակներում նորաստեղծ գործարար գաղափարներին (startup) և ապահովելով շրջանավարտներին աշխատանքով: