Երևանի Վիլնյուսի փողոցում վրաերթի են ենթարկել 4-ամյա երեխայի

11:43 • 22.07.13

«Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 21-ին՝ ժամը 20.25-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի։

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: