Չինաստանում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի թիվը հասել է 19-ի

08:38 • 22.07.13

Չինաստանում այսօր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 19 մարդ, իսկ 80-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։


Ավելի վաղ հաղորդվել էր 3 զոհի մասին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գանսու նահանգ Հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։