Չուվաշիայի բնակիչը 160 պաղպաղակ է գողացել անցորդների համար
Չուվաշիայի հանրապետության (Ռուսաստանի Դաշնություն) Չեբոկսարի քաղաքում տեղի բնակիչը սառնարանից 160 պաղպաղակ է գողացել և բաժանել անցորդներին, գրում է Lenta-ն։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, իսկ մի քանի օր անց պաղպաղակ գողացողը ձերբակալվել է։ Վերջինս պատմել է ոստիկանությանը, որ հանցագործության պահին հարբած է եղել։
Թե ինչու է նրան պետք եկել նման քանակությամբ պաղպաղակ, հայտնի չէ։
Ոստիկանության հետ զրույցում նա հիշել է միայն, որ հյուրասիրել է անծանոթներին։ Փաստի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ։










