Իտալիայում ազատազրկել են Costa Concordia-ի վթարի մեղավորներին

15:41 • 22.07.13

Իտալական Գրոսետո քաղաքի դատարանը ազատազրկել է Costa Concordia շքեղ զբոսանավի կործանման մեջ մեղադրվող 5 մարդու, ովքեր հանդիսանում են այն ընկերության աշխատակիցները, որին պատկանել է զբոսանավը։
 

Stricken ship: Filmed at sunset the haunting film shows the stricken ship, where 32 people died, lying in around 50ft of water

Ինչպես հայտնում է Euromag-ը, նրանք մեղավոր են ճանաչվել 13 մարդու չկանխամտածված սպանության ու անփութության մեջ։ Դատարանը 2 տարի, 10 ամսվա ազատազրկման է դատապարտել ճգնաժամային կենտրոնի համակարգող Ռոբերտո Ֆերանինիին, 2 տարի 6 ամսվա ազատազրկման՝ զբոսանավի հյուրանոցի տնօրենին, մյուս 3-ի դատավճիռները հայտնի չեն։

Capsize: Costa Concordia ran aground in the Tuscan island of Giglio last January. The five employees were given sentences under three years


Այնուհանդերձ, գործի կենտրոնական մեղադրյալ շարունակում է մնալ զբոսանավի կապիտան Ֆրանչեսկո Սկետինոն, ում թույլ տված սխալի պատճառով էլ CostaConcordia-ն կործանվել է։
 

'Lenient': The Costa Concordia staff members are unlikely to serve their reduced sentences. The terms under two years were suspended and the longer sentences could be replaced by house arrest or community service

Costa Concordia-ն վթարի է ենթարկվել անցած տարվա հունվարի 14-ին՝ իտալական Ջիլիո կղզուց ոչ հեռու։ Զբոսանավի վրա գտնվել է 4 հազար ուղևոր։ Նրանցից 13-ը մահացել են, ևս 2-ն անհետ կորած են համարվում։

 

'Shameful justice': Lawyers of the victims say they may appeal the reduced sentences, which they said 'are ridiculous in the face of 32 dead'