Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի
Չինաստանում այսօր տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի, լուրջ վնասվածքներ է ստացել մոտ 300 մարդ. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Առավոտյան հաղորդվել էր 19 զոհի և 80 վիրավորի մասին։
6.6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել էին Չինաստանի Գանսու նահանգում։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Օրվա ընթացքում գրանցվել է 370 հետցնցում, որոնցից ամենաուժգինը եղել է 5.6 մագնիտուդ։
Ամբողջությամբ ավերվել է 1200 տուն, ավելի քան 20.000 շինություն վնասվել է։










