Երևանի Խաղաղ Դոնի իր բնակարանում 80–ամյա տղամարդուն գտել են անօգնական վիճակում

08:08 • 22.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 21-ին՝ ժամը 16.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների ներկայությամբ բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում՝ հատակին, անօգնական վիճակում, հայտնաբերել են 1933թ. ծնված Ի. Ավետիսյանին, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:


Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է: