Երևան-Մեղրի ճանապարհին վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա, որը մահացել է
11:13 • 22.07.13
«Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 20-ին՝ ժամը 16.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին` Սառնակունք գյուղի տարածքում, վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Լիլիթ Հակոբջանյանին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում, 8-ամյա աղջիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










