«Մատրոսկայա տիշինայում» հարցաքննում են Հրաչյա Հարությունյանին
Ռուսաստանյան «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում ընթանում է Նոր Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մեջ կասկածվող Հրաչյա Հարությունյանի հարցաքննությունը, հայտնում է РИА «Новости»-ն՝ վկայակոչելով ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը:
«Հարցաքննությունն ընթանում է «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում, որի հիվանդանոցի բլոկ նա տեղափոխվել էր առողջական խնդիրների մասին բողոք ներկայացնելուց հետո»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հուլիսի 13-ին խճաքարով բեռնված «Կամազը» Պոդոլսկում բախվել էր ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել:










