ԵՄ-ն «Հըզբոլլահը» ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

15:48 • 22.07.13

Եվրոպական միության երկրի արտգործնախարարներն այսօր Բրյուսելում կայացած նիստի ընթացքում որոշել են Լիբանանի շիական «Հըզբոլլահ» շարժման ռազմական թևը ներառել ահաբեկչական խմբավորումների շարքում. տեղեկացնում է РИА Новости-ը։


«Քեթրին Էշթոնն առաջարկել է «Հըզբոլլահի» ահաբեկչական թևը ներառել ահաբեկչական խմբավորումների շարքում՝ պահպանելով բանակցությունների համար «պատուհանը» խմբավորման քաղաքական թևի համար»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Ավելի վաղ ԵՄ-ի աղբյուրները հաղորդել են, որ որոշմանը դեմ է արտահայտվել Իռլանդիան և Մալթան, իսկ դրա ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների համաձայնությունը։


Դեմ եղած երկրները նշել են, որ այդ որոշումը կարող է ապակայունացնել Լիբանանը, քանի որ այն հանդիսանում է ամենախոշոր կուսակցությունը խորհրդարանում։


ԵՄ-ի կողմից այդ ծայրահեղական քայլին աջակցում էին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և Նիդեռլանդները։