Իրաքում բանտերից փախել են հարյուրավոր բանտարկյալներ

22:11 • 22.07.13

Իրաքում գրոհայինները հարձակվել են բանտի վրա, ինչի արդյունքում մոտ 500 բանտարկյալներ փախուստի են դիմել, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով AP-ի գործակալությանը: Ըստ գործակալության տվյալների, ներկայումս ընթանում են որոնողական աշխատանքներ:


Հայտնի է, որ իրաքյան գրոհայինները հարձակվել են Բաղդադի մոտ գտնվող Թաջի և Աբու-Գրեյբ քաղաքների բանտերի վրա:


Այդ հարձակումների հետևանքով զոհվել է իրաքյան անվտանգության ուժերի առնվազն 20 աշխատակից և 21 բանտարկյալ:


Ավելի վաղ Իրաքի ներքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ոչ մեկին չի հաջողվել փախչել: