Ծնվել է բրիտանական գահի հերթական ժառանգորդը. արքայազն Ուիլյամը որդի է ունեցել

23:53 • 22.07.13

Քեմբրիջի դուքսը՝ Ուիլյամը  և դքսուհին՝ Քեյթը, որդի են ունեցել, ով դարձել է բրիտանական գահի 3-րդ ժառանգորդը իր պապ արքայազն Չարլզից և հայր արքայազն Ուիլյամից հետո, հայտնում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Կենսինգտոնյան պալատին:


«Քեմբրիջի դքսուհին բարեհաջող որդի է ծննդաբերել 16:24-ին (19:24)»,-նշվում է պալատի հաղորդագրության մեջ:


Երեխան կշռում է 3.8 կգ: Մայրը և երեխան գիշերը կանցկացնեն հիվանդանոցում: