Ոստիկանությանը չհաջողվեց բաժանմունք տեղափոխել «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակցին (լուսանկարներ, տեսանյութ)
Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են «Չենք վճարելու 150 դրամ» ակցիան, որի ընթացքում կանգառներում իրազեկում են անցկացնում:
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում իրարանցում էր առաջացել: Պատճառն այն էր, որ ոստիկաններն ակտիվիստներից մեկին նստեցրել էին մեքենան՝ նրան ոստիկանության բաժին տեղափոխելու համար: Սակայն ակցիայի մասնակիցները փակել էին մեքենայի ճանապարհը և ձեռքերով հարվածում էին մեքենային՝ պահանջելով բաց թողնել երիտասարդին: Ոստիկաններն իրենց հերթին պատ էին կազմել և հետ էին հրում ակտիվիստներին՝ ճանապարհ բացելով մեքենայի համար:
Քաղաքացիների ճնշման ներքո ի վերջո ոստիկանությունն ազատ արձակեց երիտասարդին:
20.30
_____________________________________________________________________________________________
Ակցիան վերածվեց ինքնաբուխ երթի, որի մոտ 200 մասնակիցները երթից հետո հավաքվեցին Մաշտոցի պուրակում՝ քննարկելու հետագա անելիքները: Մասնակիցներից ոմանք առաջարկում էին շարունակել երթը, իսկ մի մասը կարծում էր, որ պետք է պուրակում քննարկել հետագա անելիքները:














