Հայաստանի ՄԻՊ-ին թույլատրվել է հանդիպել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին թույլ են տվել հանդիպել Նոր Մոսկվայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի համար կասկածվող նախկին ազատամարտիկ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:
Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ նշելով, որ նման համաձայնություն են տվել Մոսկվայի իրավապահները, սակայն առայժմ անհայտ է հանդիպման ժամանակը:
ՌԴ-ի ՆԳՆԻ-ի Մոսկվայի քաղաքային վարչությունից հայտնել են, որ «Անդրեասյանի հանդիպումը թույլատրվել է, սակայն դեռ չի կայացել»:
Աղբյուրը նշում է, որ ավելի վաղ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ներկայացուցչի հետ:










