Դավթաշենի կամրջի մոտ վրաերթի են ենթարկել 23-ամյա երիտասարդի

11:20 • 22.07.13

«Դեյու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հուլիսի 22-ին՝ ժամը 02.00-ին,
Երևանի Վաղարշյան փողոցի և Դավթաշենի կամրջի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի։

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: