Սիրիայում սպանվել են նույն ընտանիքի 13 անդամներ

00:45 • 22.07.13

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնում է, որ միջերկրածովյան ափին գտնվող գյուղում կառավարական ուժերը սպանել են մեկ ընտանիքի 13 անդամների, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ իրավապաշտպանների, սունիական Բայդա գյուղում սպանվել է 4 կին և 6 երեխա:


Այդ նույն ժամանակ հյուսիսային Ռակկա նահանգում քուրդ ապստամբները և «Ալ-Կաիդայի» հետ կապված խմբավորումները կատարել են գերիների փոխանակություն:


«Իսլամիստական պետություն Իրաքում և Լևանտեում» շարժումը իր հրամանատարներից Աբու Մուսաբայի դիմաց ազատ է հարձակել 300 քուրդ խաղաղ բնակիչների: