Իսլամիստները ջիհադ են հայտարարել Աֆղանստանի հեռուստաշոուների դեմ
Աֆղանստանի ստորին պալատի փոխխոսնակ Աբդուլ Սաթթար-Հավասին հայտարարել է հեռուստահաղորդումների դեմ ջիհադ սկսելու մասին՝ պատճառաբանելով, որ նրանք իսլամական աշխարհում արևմտյան արժեքներ են քարոզում. տեղեկացնում է Взгляд-ը։
2001-ից հետո, երբ երկիրը հայտնվել էր թալիբների ռեժիմի տակ, ակտիվորեն սկսվել էին հեռարձակվել տարբեր հեռուստաալիքներ, ինչը, շատերի կարծիքով ազատության և ժողովրդավարության նշան էր։
Աֆղանստանում հեռարձակվում է 75 հեռուստաալիք և 175 ռադիոկայան։ Եթերում հայտնվել են բազմաթիվ իրապատում-շոուներ։ Դրանցից ոմանք ոչնչով չեն հակասում իսլամի ավանդույթներին, սակայն կան և վիճելի նախագծեր։
Վերջինների թվում են Afghan Star և Voice of Afghanistan շոուները, որոնք արևմտյան հայտնի հաղորդումների՝ The Voice-ի և X Factor-ի նմանությամբ են ստեղծվել։
Afghan Star-ի առաջին եթերաշրջանի ընթացքում սկանդալ էր տեղի ունեցել, երբ մասնակից աղջիկների մեկի գլխից ընկել էր գլխաշորը։ Նա ստիպված էր եղել լքել նախագիծը։
Խիստ քննադատության թիրախ էր դարձել Արյան Սաիդը, ով Voice of Afghanistan հաղորդման ժյուրիի անդամ է։ Աֆղանական ծագմամբ երգիչն այժմ բնակվում է Լոնդոնում։










