Հալեպից Բեյրութ մեկնած երկու ավտոբուսների վրա հարձակումներ են տեղի ունեցել. զոհվել է մեկ հայ կին, 15 հայ վիրավորվել է
Հալեպից Բեյրութ ուղևորվող երկու ավտոբուսների վրա այսօր հարձակում է իրականացվել: Հալեպից Tert.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ավտոբուսներում մեծ թվով հայեր են եղել:
Ըստ շրջանառվող նախնական վարկածի՝ ավտոբուսը դիպուկահարների բացած կրակի տակ է հայտնվել, պայթել են նաև ռումբեր: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է մեկ հայ կին, 15 հայ վիրավորվել է:
Այլ մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:










