Լունապարկում տեղադրված ռումբի մասին ահազանգից հետո ԱԻՆ փրկարարական ջոկատը մեկնել է դեպքի վայր

00:37 • 23.07.13

ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 22-ին, ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկ» մանկական զբոսայգում ռումբ է տեղադրված:

 

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

 

ՀՀ ԱԻ նախարարության կայքը նշում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: