Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 94-ի, կա շուրջ 900 վիրավոր
Չինաստանի Գանսու նահանգում գրանցված 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով Չինաստանի հյուսիս-արևմուտքում զոհվել է 94 մարդ, կա 887 տուժած։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։
Տուժածների և զոհերի մեծ մասը գրանցվել է Դենսի քաղաքում, ինչպես նաև Մինսյան և Չժանսյան շրջաններում։ Այժմ փրկարարները շարունակում են աշխատանքը՝ փորձելով փլատակների տակից հանել կենդանի մնացածներին։
Երեկ հաղորդվել էր, որ տեղական ժամանակով 03։45-ի սահմաններում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ՝ 6.6 մագնիտուդ ուժգնությամբ։
Հիմնական հարվածից հետո գրանցվել են մի քանի հարյուր հետցնցումներ։ Երկրաշարժի հետևանքով ավերվել են 1200 տներ, ավելի քան 20 հազարը վնասվել են։










