Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ ընդհանուր առմամբ 715 մարդ է ձերբակալվել
Ստամբուլի Գեզի զբոսայգու ցույցերի ընթացքում 715 մարդ է ազատազրկվել, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով Ստամբուլի իրավապահների հայտարարությունը:
Նրանցից 179-ը դատարան է ուղարկվել՝ ձերբակալության պահանջով, իսկ 41-ը ձերբակալվել է:
Ընդհանուր առմամբ 57 մարդ պայմանական ազատ է արձակվել:
Հայտնի է նաև, որ 110 հետաքննություն է սկսվել՝ վիրավորանք պարունակող հրապարակումների հիման վրա, որոնք հնչել են բարձրաստիճան պետպաշտոնյաների հասցեին:










