Վարչապետը հրաժեշտ է տվել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանին

14:27 • 23.07.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:


Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` բարձր գնահատելով պաշտոնավարման ընթացքում դիվանագետի անձնական ներդրումը հայ-ռումինական հարաբերությունների զարգացման և երկու ժողովուրդների բարեկամության սերտացման գործում:


Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` տիկին դեսպանն ընդգծել է, որ այսուհետ էլ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը և իր նպաստը բերել Հայաստանի և Ռումինիայի բարեկամության ամրապնդմանը:


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ