Հյուսիսային Կորեան նշում է Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակը
Հյուսիսային Կորեայում սկսվել են Կորեական պատերազմի ավարտի 60-ամյակին նվիրված տոնակատարություններ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռենհափ գործակալությանը։
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ) հայտնում է, որ նախօրեին Փհենյանում Մայիսի 1-ի մարզադաշտում անցկացվել է զանգվածային սպորտային գեղարվեստական շոու «Արիրան»՝ նվիրված «Հայրենական ազատագրական պատերազմի հաղթանակին». այդպես Հյ. Կորեայում անվանում են հուլիսի 27-ին զինադադարի ստորագրման ամսաթիվը։
«Ելույթ ունեցողները գովաբանել են առաջնորդ Կիմ Իր Սենին, որն իրականացրել է Հայրենիքի ազատագրման պատմական հաղթանակը, ինչպես նաև ոգևորությամբ նշել են սիրելի ղեկավար Կիմ Չեն Իրի «սոնգուն» հեղափոխությունը, որը Հյ. Կորեան դարձրել է հզոր ռազմական և քաղաքական կայսրություն և որը կծաղկի տասնյակ հազարավոր տարիներ»,- նշվում է ԿԿՀԳ հաղորդագրությունում։
Միջոցառմանը ներկա են գտնվել երկրի կուսակցական և զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձիք և արտասահմանյան պատվիրակությունների ներկայացուցիչներ։










