«Լունապարկում» պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

08:14 • 23.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 22-ին՝ ժամը 23.25-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Լունապարկ» մանկական զբոսայգում (օղակաձև այգու 6-րդ հատված) ռումբ է տեղադրված:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, ՀՀ ոստիկանության կինոլոգները: Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: