«Վճարիր 100 դրամ» ակցիայի մասնակիցները երթով շարժվում են դեպի քաղաքապետարան

10:53 • 23.07.13

Մետրոյի «Երիտասարդական» կանգառի հարևանությամբ «Վճարիր 100 դրամ» նախաձեռնության տասնյակից ավելի ակտիվիստներ այս պահին երթով շարժվում են դեպի քաղաքապետարան՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու տրանսպորտի թանկացման դեմ:

Հիշեցնենք, որ հուլիսի 20–ից Երևանի տրանսպորտը 50%-ով թանկացել է՝ 100-ից դառնալով 150 դրամ:

Նախաձեռնության անդամները այստեղ պետք է հանդիպեին վարորդների հետ՝ ինչպես նախապես պայմանավորվել էին նրանց հետ, սակայն վարորդներն այդպես էլ չեկան միանալու երիտասարդներին: