Կոտայքում աշխատողը մահացել է հանքի տարածքում աշխատանքների ժամանակ

10:23 • 23.07.13

Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հուլիսի 22-ին՝ ժամը 23.10-ին, հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից մահացած իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Սամվել Հովհաննիսյանը:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը մահացել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մի ընկերության հանքի տարածքում հանքուղու որակման աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունից:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

 Լուսանկարը՝ aravot.am- ի