Սարի–Թաղում անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 7–ամյա աղջկա
10:44 • 23.07.13
Անհայտ ավտոմեքենայի վարորդը հուլիսի 22-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում,Երևանի Սարի-Թաղի 3-րդ փողոցի թիվ 13 տան մոտ վրաերթի է ենթարկել 7-ամյա Թերեզա Հ.-ին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ:
Կատարվում է քննություն:
Placeholder










