Բրաբուսի վարորդը միացել է Լալա Մնացականյանի, «Վիտամինի» Գարիկի, Արմուշի, Վաչեի և մյուսների ակցիային (լուսանկարներ, տեսանյութ)
Դերասանուհի Լալա Մնացականյանը, «Վիտամինի» Գարիկը, Արմուշը, Վաչեն, Անի Քոչարը, ArmComedy-ի Սերգեյ Սարգսյանը, ինչպես նաև նախաձեռնության հեղինակ «Կարգին Հայկոն» (Հայկ Մարության) և հանրությանն անհայտ կամավոր քաղաքացիներ, որոնց թվում էր նաև Բրաբուսի մի վարորդ՝ միացել են «Չենք վճարելու 150 դրամ» բողոքի ակցիային։ Նրանք սեփական ավտոմեքենաներով քաղաքացիներին կանգառներից անվճար տեղափոխում են քաղաքի տարբեր հատվածներ, հայտնում է ։ArmStar.am-ը։
Մինչ երեկվա ակցիայի մասնակիցները՝ Ալեն Սիմոնյանը, Պետրոս Ղազարյանը, Սուրեն Թադևոսյանը և այլոք, այսօր Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի մոտ միացել էին ցուցարարներին և պահանջում էին ազատ արձակել ոստիկանության բաժին բերման ենթարկվածներին, նրանց գործը շարունակեցին այսօրվա կամավորները։
Մինչ ակցիայի մասնակիցները որոշում էին իրենց երթուղին, այդ ընթացքում Վիտամինի Արմուշը թռուցիկներ էր բաժանում քաղաքացիներին` հորդորելով չվճարել 150 դրամ:
Ի դեպ, Օպերայի մերձակա այգում էր նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Տեսանյութը YerevanNews.am-ի










