Խոշոր ավտովթար Թաիլանդում. զոհվել է 19 մարդ

09:06 • 23.07.13

Թաիլանդում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 և վիրավորվել նույնքան մարդ, այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
 

Ինչպես հաղորդել են տեղի ոստիկանները, ավտոբուսը բախվել է բեռնատարին։


Իրավապահ մարմինները նշել են, որ բեռնատարի վարորդն, ով փրկվել է վթարից, քնել է ղեկին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ և բախվել երկհարկանի ավտոբուսին։