ԱՄՆ-ում ուսանողը ձերբակալվել է շան վրա հաչելու համար

00:29 • 23.07.13

Ֆլորիդայի համալսարանի ֆուտբոլային թիմի խաղացող Անտոնիո Մորրիսոնը ձերբակալվել է այն բանի համար, որ հաչել է ոստիկանական շան վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Ոստիկանները ծառայողական շան հետ խուզարկում էին մեքենան, երբ 19-ամյա Մորրիսոնը սկսել է հաչել կենդանու վրա:


Ըստ Ֆլորիդա նահանգի օրենքների, ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանական շանը իր աշխատանքից շեղելը գնահատվում է որպես հանցագործություն:


Մորրիսոնը պնդում է, որ շունն առաջինն է սկսել հաչել իր վրա:


Համալսարանական հավաքականի մարզիչը հայտարարել է, որ ֆուտբոլիստին կարգելի մասնակցել առնվազն 2 խաղի: