Աֆղանստանում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 8 մարդ՝ այդ թվում 3 ամերիկացի զինվոր է զոհվել

13:10 • 24.07.13

Աֆղանստանի Վարդակ նահանգում, որը հայտնի է որպես ռազմավարական կետ Քաբուլի արվարձանների համար, մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել՝ սպանելով 8 մարդու, այդ թվում՝  ամերիկացի 3 զինծառայողի։


Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» շարժման զինյալները։


Վարդակ նահանգն ընթացիկ տարում դարձել է Աֆղանստանի «թեժ կետերից» մեկը։ Այն կարևոր է համարվում թալիբների կողմից Քաբուլ պայթուցիկ նյութեր և զինամթերք հասցնելու համար։


Բացի այդ, Վարդակը դարձել է քաղաքական լարվածության կենտրոն՝ աֆղանական կառավարության միջազգային կոալիցիայի զորքերի միջև։