Հայտնի է Հալեպ-Բեյրութ ավտոբուսի գնդակոծության հետևանքով զոհված հայուհու և տուժածների ինքնությունը

10:11 • 24.07.13



Հայտնի է դարձել Հալեպից Բեյրութ ուղևորվող ավտոբուսի վրա երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված հայուհու ինքնությունը։


Ըստ Facebook սոցիալական ցանցում տարածված տեղեկության՝ զոհը 1973թ.-ին ծնված, երկու երեխաների մայր Թամար Վարվարյան-Սրուրյանն է։


Հրապարակվել է նաև հարձակման պահին ավտոբուսում եկած և տուժած հայերի ցանկը։


Թեթև վնասվածք ստացած հալեպահայերի մի մասն առաջին օգնությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Մի մասը հիվանդանոցից դուրս կգրվեն այսօր։ Կա մեկ ծանր վիրավոր։

Վրեժ
Օհանյան (ծանր վիրավոր)
Կարո Բալյան (թեթև վիրավոր)
Ժոզեֆ Քաբերյան (դուրս է գրվել)
Հակոբ Փոլադյան (դուրս է գրվել)
Աբիկ Դեյիրմենջյան (ոչինչ չի պատահել)
Սաքո Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Մարինա Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Արենի Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Գևորգ Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Օժեն Փիլավջյան (դուրս է գրվել)
Ռոզին Պաքքալյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Պետիկ Թորոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Հակոբ Մկրտիչյան (ոչինչ չի պատահել)
Մովսես Սրունյան վիրավոր (զոհվողի ամուսինը) և նրանց երկու զավակները (Նարեկ և Սերենա)։
 


Հիշեցնենք, որ երեկ Հալեպից 30 կմ հեռավորությամբ հարձակում էր տեղի ունեցել դեպի Բեյրութ ուղևորվող ավտոբուսի վրա։ Թեև ըստ նախնական վարկածի հարձակման էր ենթարկվել երկու ավտոբուս, որոնք անվտանգության նկատառումներով միասին էին դուրս եկել Հալեպից, սակայն հետագայում այդ տեղեկությունը հերքվեց։ Նշվում էր, որ հարձակման է ենթարկվել ավտոբուսներից մեկը, որը պատկանում է Սիրիայում հայտնի ZEITOUNI ընկերությանը։


Ավտոբուսի ուղղությամբ նախ հրթիռ էր արձակվել, ապա փոխհրաձգություն էր սկսվել։ Գործել էին նաև դիպուկահարները։