Համացանցում տարածվել է հալեպահայերին տեղափոխող գնդակոծված ավտոբուսի տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)

15:29 • 24.07.13

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են հարձակման ենթարկվել Հալեպից Բեյրութ ուղևորված ավտոբուսները։


Տեսանյութում հստակ երևում է, որ սիրիացի ապստամբների թիրախում եղել են ոչ թե կառավարական զորքերի, այլ քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոշարասյուները՝ բեռնատարներ, ավտոբուսներ։


Հիշեցնենք, որ երեկ Հալեպից Բեյրութ ուղևորվող ավտոբուսները, որոնցում նաև 17 հայ է եղել, գնդակոծվել էր Հալեպից 30 կմ հեռավորությամբ գտնվող Խանասեր բնակավայրի մոտակայքում։ Նշենք, որ զոհերից մեկը հայ է։