Չինաստանում 5 տարեկան աղջիկը գլխով կախված է մնացել 24-րդ հարկի ճաղավանդակից (լուսանկարներ, տեսանյութ)
Չինաստանի Հուպեյ նահանգի Դայե քաղաքում տեղի է ունեցել արտակարգ մի դեպք. 5 տարեկան աղջնակը գլխով կախված է մնացել բարձրահարկ շենքի 24-րդ հարկի պատշգամբներից մեկի ճաղավանդակից։

Ինչպես նշում է Daily Mail-ը, երեխան 70 մ բարձրության վրա կախված է մնացել այնքան ժամանակ, մինչև օգնության են հասել փրկարարները։

Երեխան պատմել է, որ հայտնվել է վտանգի մեջ, երբ ծնողներն իրեն տանը մենակ են թողել. և ինքը որոշել է հյուրասենյակի պատուհանից դուրս գալ ճաղավանդակի վրա, որպեսզի այդտեղից շուրջը նայի։

Փրկարարները նշել են, որ եթե աղջկա գլուխը չմնար ճաղերի արանքում, ապա նա, անկասկած, վայր կընկներ ու կմահանար։ Փրկարարներին ահազանգել է աղջկա հարևանը, ով լսել է նրա լացը։











