Ինդոնեզիայի ափերի մոտ կործանվել է 175 փախստականներով նավ. կա 3 զոհ
Ինդոնեզիայի ափերի մոտ կործանվել է 175 փախստականներ տեղափողող մի նավ, որն ուղևորվելիս է եղել դեպի Ավստրալիա։ Ինչպես հայտնում է Russia Today-ը, նավի կործանման հետևանքով զոհվել է 3 մարդ։
Փրկարարներին հաջողվել է փրկել 157 մարդու կյանք։ Փախստականների մեծ մասը եղել են իրանցիներ ու Շրի Լանկայի բնակիչներ։ Ուղևորների մնացած մասին դեռևս չի հաջողվել հայտնաբերել, ուստի փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են։
Զոհվածների թվում կա 2 երեխա՝ 1 և 5 տարեկան։ Ընթացիկ տարվա մեջ ավելի քան 15 հազար փախստական է գնացել Ավստրալիա։










