Իրաքում պայթյունների հետևանքով 12 մարդ է զոհվել
Իրաքում սուննիների մզկիթների վրա հարձակումների հետևանքով երեկ երկրում 12 մարդ է զոհվել. այդ մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ France-Presse գործակալության հղումով։
Երկու պայթյուններ որոտացել են Բաղդադից 250 կմ հեռավորությամբ գտնվող Քիրկուկ քաղաքի մզկիթներում։ Այստեղ զոհվել է 7, վիրավորվել 31 մարդ։
Երկու պայթուցիկ սարքեր գործարկվել են Իրաքի մայրաքաղաքի հարավում։ Արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորվել առնվազն 9-ը։
Եվս երկու մարդ զոհվել է Բաղդատի հարավ-արևելքում գտնվող մզկիթներից մեկի մոտ՝ մեքենայի պայթեցման հետևանքով։
Գործակալությունը նշում է, որ ահաբեկչությունները տեղի են ունեցել մուսուլմանական սուրբ ամսի՝ Ռամադանին նվիրված երեկոյան աղոթքի ընթացքում։
Ընդհանուր առմամբ՝ Իրաքում պայթյունների հետևանքով 2013թ.-ի հուլիսին զոհվել է 630 մարդ։










