Մեքսիկայում բախումների հետևանքով 22 մարդ է զոհվել
Մեքսիկայի Միչոական նահանգում զինված անձանց ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 22 մարդ է զոհվել, որից 2-ը իրավապահներ են, հայտնում The Guardian-ը։
Բախումները սկսվել են նրանից, երբ տեղի նարկոկարտելներից մեկի զինված ներկայացուցիչները փակել են շրջաններից 6-ի ճանապարհներն ու շրջափակել ոստիկաններին։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ իրավապահներից ևս 15 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
Ընդհանուր առմամբ, նարկոկարտելների ու ոստիկանների միջև բախումները հաճախակի բնույթ են ստացել Մեքսիկայի հատկապես արևմտյան հատվածում, որտեղ միայն այսօր 4 ոստիկան է սպանվել։










